Ամեն առավոտ Երևանն արթնանում է առանց Արցախի։
Անհոգ սուրճ է եփում, արտաքնոց մտնում, ձեռքերը խնամքով լվանում, նախաճաշում ու գնում խառնվելու երկրագնդի պտույտին, չիմանալով, որ ինքը դուրս է եկել շառավղից ու Աշխարհի հետ ոչ մի կապ չունի:
ՈՒ մեկը չկա, որ հարցնի.
-ՈՒ՞ր է քո եղբայր ԱԲԵԼԸ, Կայեն…
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ